Քվանտային համակարգիչների ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 90 տարի առաջ: Այն օգտագործում է քվանտային ֆիզիկայի աքսիոմաները: Դրա շնորհիվ աճում է դրված խնդրի լուծման արագությունը: 100 կամ 1000 անգամն էլ գուցե քիչ է նկարագրելու այն: Խնդիրները, որը չի լուծի սովորական համակարգիչը, վստահաբար քվանտայինը կարող է անել: Այս տեխնոլոգիայի արմատները հենց քվանտային ֆիզիկայից են ու կարծես 2023 թվականը արդեն իրականություն կդարձնի այն: Նոր համակարգիչների կիրառումը, սակայն, էապես մեր առօրյան չի փոխելու և չի լինելու բոլորիս տներում: Այս նորարարությունը մեծ փոփոխության ու աննկատելիի միջակայքում կլինի: