Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»
22.01.2023 թ. - «Օտար լեզուներ»
29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»
05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն՝ Երևանում և մարզերում:
Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: