Արհեստական բանկանության համար հավաքել ու տրամադրել տվյալներ, որոնց հիման վրա տարբեր ուղղություններով գտնեն խնդիրներ: SuperAnnotate-ը հենց այս գործն էլ իրականացնում է: Կարելի է ասել՝ սա արհեստական բանականության կրթության հիմքն է. Օրինակ՝ լուսանկարների մեջ առանձնացնել դետալներ, տեսահալովակում՝ հույզեր և այլն: Որպես ստարտափ ընկերություն՝ մեկնարկը ավելի փոքր շառավղով էր, բայց ժամանակի հետ ոլորտը զարգանում է, հետևաբար՝ պետք է մեծացնել թե՛ աշխատանքի ծավալները, թե՛ աշխատող թիմի և թե՛ արհեստական բանականության առջև դրվող խնդիրները բարդացնել: