12:38   21-01-2023
Image Description
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության խաղից հետո
Թողնել մեկնաբանություն

Հայազգի ռուսաստանաբնակ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Խաղից հետո Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է «Արցախ, պինդ մնա»՝ այդ կերպ իր աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղին։

Ռուսաստանցի մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիշիոկան։ Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանց հանդիպումը կկայանա հունվարի 22-ին:

Loading...