Հայաստանը Խորհրդային միությունից հետո նոր կյանք մտավ բարձրակարգ օդաչուներով, հզոր ավիացիոն պարկով, զարգացած ավիացիայով: ԽՍՀՄ փլուզումից հետո ոլորտը դեռ մի քանի տարի շարունակեց իներցիոն զարգանալ, բայց 90-ականներից սկսած հայկական քաղավիացիան գնաց դեպի անկում ու վերջնական տապալում: Ինչու՞ սննկացվեց «Հայկական ավիաուղիները», ի՞նչ էր կատարվում ավիացիայի ոլորտում և ի՞նչ արժեր քաղավիացիայի ղեկավարի պաշտոնը: «Հայկական քաղավիացիայի ոչնչացումը» հատուկ նախագծի երկրորդ մասը նորանկախ Հայաստանի քաղավիացիայի մասին է: