09:18   24-01-2023
Image Description
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կալոնան կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը:

«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան հաճույքով կմասնակցի եվրոպական այս առաքելությանը»,- գրել է նա:

Եվրոպական խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն:

Loading...