11:54   24-01-2023
Image Description
Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. ծախսերը կվճարի ինքը՝ Սուքիասյանը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին Դուբայ գործուղելու մասին։

ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում  եմ.

  1. Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 13-15-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
  2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարվում է ԱԺ պատգամավորի անձնական միջոցների հաշվին:

Loading...