Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը հրաժարական է տվել ուռճացված գներով գնումների հետ կապված սկանդալի ֆոնին։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում հունվարի 24-ին։
Շապովալովը պատասխանատու էր Ուկրաինայի Զինված ուժերի թիկունքային ապահովման համար։ Նա ինքն է հրաժարական տվել, որպեսզի «սննդի ծառայությունների գնման հետ կապված մեղադրանքների արշավի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կայուն ապահովման համար սպառնալիքներ չստեղծվեն»։ «Չնայած այն հանգամանքին, որ հնչեցված մեղադրանքներն անհիմն են՝ Վյաչեսլավ Շապովալովի հայտարարությունը պաշտոնանկության մասին արժանի արարք է եվրոպական եւ ժողովրդավարական քաղաքականության ավանդույթներում, եւ այդ արարքը ցույց է տալիս, որ պաշտպանության շահերն ավելի բարձր են, քան ցանկացած կաբինետ կամ աթոռ»,-ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: