12:07   28-01-2023
Image Description
Հայոց բանակի կողքին կանգնելը պետք է լինի առաջնային պարտավորությունը. Շիրակի մարզպետն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առիթով
Թողնել մեկնաբանություն

Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Հայոց Բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը։
Հայկական բանակը հիմնադրման օրվանից ծանր փորձությունների է ենթարկվում։ Հայ մարտիկն ու հայ սպան մինչ օրս անձնվիրաբար պայքարում են հանուն հայրենի մի թիզ հողի, հանուն մեր խաղաղ արշալույսների, հանուն մեր անկախ հայրենիքի լինելիության։
Այսօր, առավել քան երբևէ, գիտակցում ենք, որ մեր հողի ամեն մի կտորը արյամբ ու մեծ պայքարով է պահվում։ Եվ առավել քան երբևէ, բոլորիս համար Հայոց բանակի կողքին կանգնելը պետք է լինի առաջնային պարտավորությունը։
Հայրենի երկրի սահմաններն անառիկ կլինեն միայն մեր միասնականության, ուժի, տոկունության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո շնորհիվ։
Իմ խոնարհումը բոլոր այն հերոս հայորդիների հիշատակին, ովքեր չխնայեցին ամենաթակը՝ կյանքը, ովքեր կենաց ու մահու պայքարի ելան թշնամու դեմ, չընկրկեցին։
Հիմա բոլորիս նպատակները պետք է մեկտեղվեն, պետք է գործենք այն գիտակցումով, որ ունենք բանակ, ունենք արիաբար ու անձնուրաց պայքարի մղվող սպա, զինվոր, որը չի երկնչում ոչ մի բանի առջև։
Հայոց բանակը, վստահ եմ՝ դիմակայելու է ցանկացած մարտահրավերի՝ պայքարի ելնելով հանուն հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության:
Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ։
Աստված պահապան մեր երկրին ու մեր զինվորին»։

Loading...