18:00   01-02-2023
Էրդողանի խոստացած տարին մոտեցել է. լրանում է Թուրքիայի 100-ամյակը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ի՞նչ է սպասվում Թուրքիային, 2023-ին թվականին: Այս տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, իսկ Էրդողանը խոստացել ՝ տեսնելու ենք բոլորովին ուրիշ երկիր: Կտեսնենք մենք այդ Թուրքիան թե ոչ, կախված է նաև նախագահական ընտրություններից, որին Էրդողանը կարող է հաղթել, եթե անակնկալներ չլինեն:

Ընդդիմադիրներն աղմուկ են, սակայն, Թուրքիայի քաղաքական դասավորությունը ի օգուտ Էրդողանի է: Գյուլենական ժամանակներում Թուրքիան ավելի մեղմ էր, կարծես թե քրդերի հարցն էլ էր տեղից շարժվել, սակայն Էրդողանն ու Գյուլենը գժտվեցին: 

Իշխանության եկած Էրդողանը ստեղծեց Թուրքիայի պատմության մեջ ամենակրոնական ու ամենաազգային պետությունը: Հիմա էլ 100-ամյակի համատեքստում,  ուզում է ամենամեծ բարձունքը նվաճել:

«Անգամ եթե Դավութօղլուն գա, դժվար թե կկարողանա Գյուլենի քաղաքականությունն առաջ տանել».- ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...