12:01   31-01-2023
Image Description
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը կարևորել է Լիբիայի հարևան երկրների դերը երկրում կայունության ապահովման գործում
Թողնել մեկնաբանություն

Լիբիայի հարևան պետությունների դերը կարևոր է Լիբիայում իրավիճակի վերջնական կայունացման ապահովման համար, երկիր, որը 2011 թվականից հակամարտության մեջ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Լիբիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավար Աբդուլա Բատիլին՝ Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ հանդիպումից հետո։

«Լիբիայի բոլոր հարևանների, ինչպես նաև միջազգային գործընկերների դերը տասը տարվա հակամարտությունից հետո երկրի վերջնական կայունացումն ապահովելն է՝ ուժեղ և օրինական իշխանության ինստիտուտներով, որոնք ճանապարհ կհարթեն խաղաղության և բարգավաճման համար»,-նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ շարունակելու են լիբիացիներին երկխոսության և փոխզիջման կոչ անել, որպեսզի հնարավոր լինի խնդիրը կարգավորել հենց Լիբիայում: «Մենք քրտնաջան աշխատում ենք այդ ուղղությամբ մեր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Մարոկկոյի հետ»,-շեշտել է Բատիլին:

Loading...