18:32   31-01-2023
Image Description
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատարին եւ նրա տեղակալին
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի  գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանին եւ հրամանատարի տեղակալ  Իգոր Ղազարյանին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Ալբերտ Մարտիրոսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հունվարի 21-ից ներդրված պարեկային ծառայության գործունեությամբ նոր էջ է բացվել մեր պետական ու հանրային կյանքի պատմության մեջ, ինչն արդեն  բարելավում  եւ ուժեղացնում  է հասարակական կարգի պահպանությունը, նվազեցնում  ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց արդյունքում գրանցված զոհերի եւ վիրավորների քանակը, զանազան կարգի հանցագործությունների եւ օրինախախտումների դեպքերը։

Գումարտակի հրամանատարի հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայության մեկնարկից ի վեր, անցած մեկ շաբաթվա ընթացքում,  պարեկները հաջողությամբ են իրականացրել իրենց պարտականությունները։ Սակայն  ծառայության առաջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն ի հայտ են եկել խնդիրներ, որոնց կարգավորումը ոչ միայն հրատապ է , այլ նաեւ պահանջում է համարժեք համագործակցություն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը, ողջունելով եւ պարեկային ծառայության մեկնարկի առիթով շնորհավորելով  հյուրերին, հույս հայտնեց, որ այս հանդիպումը բոլոր կողմերով նպաստելու է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային ծառայության եւ մարզպետարանի ու համայնքապետարանների միջեւ համագործակցության հաստատմանը, պարեկային ծառայության արդյունավետության բարձրացմանը։  

«Գեղարքունիքի մարզպետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստ են՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու եւ համագործակցված աշխատանք տանելու մարզային պարեկային  ծառայության հետ։ Մենք քննության կառնենք ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդիր ու առաջարկություն եւ համատեղ ուժերով կհասնենք դրանց ցանկալի կարգավորմանը։ Նման քննարկումներ եւ հանդիպումներ մենք հաճախակի կունենանք»,-հավաստեց մարզպետ Կարեն Սարգսյանը

Loading...