1988 թվականի երկրաշարժի և Արցախյան պատերազմի տարիներին հայկական քաղավիացիայի դերը գերագնահատել անհնար է: Ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները կատարում էին թռիչքներ՝ անտեսելով անվտանգության կանոնները, սեփական կյանքը վտանգի տակ դնելով՝ իրականացնում էին անհավանական առաջադրանքներ: Հենց ավիացիան էր Շուշիի ազատագրման օպերացիայի գլխավոր դերակատարներից մեկը:
«Հայկական քաղավիացիայի ոչնչացումը» հատուկ նախագծի երրորդ մասը 1988 թվականի երկրաշարժի և Արցախյան պատերազմի տարիներին քաղաքացիական ավիացիայի դերի ու նշանակության մասին է: