17:05   03-02-2023
Image Description
Երևանի քաղաքապետի տեղակալը Լիոնի պատվիրակության հետ քննարկել է կրթական հարցեր
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել
է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը: Նրանց թվում էին՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան
Դրոզը, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը:

Նախորդ տարի Լիոնում
ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև: կողմերը համաձայնել են աջակցություն
ցուցաբերել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին:

 Փաստաթուղթը հնարավորություն էր տալու նաև բարելավել ուսումնական
կենտրոն  շենքային պայմաններԸ: ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների, որոնք
կստանան ոչ միայն տեսական, այլև
գործնական գիտելիքներ:







Այս պահին Ուսումնական
կենտրոնում մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան:

Loading...