Բավական է սիրաշահել բռնապետներին։ Բավական է խայտառակել Եվրամիությունը։ Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը՝ դիմելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին։
«Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։ Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում: