14:55   06-02-2023
Image Description
Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն պետք է արտահայտվի պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը:

Մասնակցել են
նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը,
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի, Կառավարության,
դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Իր խոսքում վարչապետ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին միջոցառումը կազմակերպելու և դրան
մասնակցելու հրավերի համար: 

«Մեծ հաշվով,
այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք
թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների
կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում
մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, Սահմանադրական արդարադատության դերը շատ
դժվար է գերագնահատել:

Սահմանադրական
արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած
փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր
է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ
է, պետական է: Սա եմ համարում Սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից
մեկը, ընհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք
չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն»:











Նիկոլ Փաշինյանը
կարևորել է, որ Սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի և՛ համացանցային
տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: 

Loading...