14:57   06-02-2023
Image Description
Ալեն Սիմոնյանը ավերիչ երկրաշարժի առնչությամբ ցավակցել է Սիրիայի ժողովրդին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է ԱԺ նախագահը:

Loading...