14:59   06-02-2023
Image Description
ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի գրառումը Twitter-ում:

«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։

Loading...