Երկուշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժ, որի էպիկենտրոնը Թուրքիայում էր, երկրորդն է կործանարարությամբ 1999 թվականի օգոստոսի աղետից հետո, երբ աղետի զոհ է դարձել ավելի քան 17 000 մարդ։
Երկրաշարժի հզորությունը նման է 130 ատոմային ռումբի հզորությանը` ասում են թուրք գիտնականները։
«Երկրաշարժի հզորությունը նման է 130 ատոմային ռումբի ուժին», – նշել է գիտնական Ահմեդ Էրջանը: Նա բացառել է մոտ ժամանակներս Մարմարա ծովի շրջանում երկրաշարժի հավանականությունը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։