16:41   06-02-2023
Image Description
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կյանքից զրկված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
Թողնել մեկնաբանություն

Հայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը:

Գոչունյանը նաև հայտնել է, որ նրանց զավակները ծանր վիրավոր են:

Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Loading...