17:28   06-02-2023
Image Description
Ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, իսկ ազգը շատ ուղիղ կարող է կապված չլինել պետության հետ. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված.,-ընդգծել է նա:

Loading...