18:26   06-02-2023
Հայը՝ դաշնակի՞ց, թե՞ միջոց. ո՞ւր է տանում Կրեմլի քաղաքականությունը. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Դաշնակից պետության արտգործնախարարի հայտարարությունները նորություն չեն: Մանրամասները և կուլիսային խոսակցությունները երկորդական են, կարևորը այն է, ինչ ասվել է: Ամեն ինչ վաղուց պարզից էլ պարզ էր: Դա չտեսնելու համար կա՛մ պետք էր լինել կույր, կա՛մ լինել ոչ պետականամետ մարդ: Իրականում իրավիճակը ավելի սրվել է վերջին տարիներին, բայց նախկինում Ռուսաստանի հակահայ քաղաքականությունը կար ու շարունակվում է: Այստեղ ևս մեկ հարց է առաջ գալիս՝ արդյոք մենք երբևէ ունեցել ենք իշխանություն, որը ցանկացել է պետություն կառուցել:

Loading...