Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ Է հայտարարել մինչև փետրվարի 12-ը ներառյալ՝ տեղի ունեցած երկրաշարժի և բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Այս մասին ասվում է նրա հրամանագրում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, փետրվարի 6-ին «Իզվեստիա»-ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը:
Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, զոհվել է 1541 մարդ, ևս 9733-ը տուժել են:
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։