11:31   07-02-2023
Image Description
Արա Խզմալյանը և Նինո Անանիաշվիլին քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացման հարցեր
Թողնել մեկնաբանություն

Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր բալետի վրացի աշխարհահռչակ արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխանակումների և համատեղ նախագծերի  հնարավոր տարբերակները: Կողմերը նաև անդրադարձել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համագործակցության  ձևաչափերին:

Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպես պրոֆեսիոնալ գործունեության, այնպես էլ կրթական ոլորտներում: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի ու Երևանի պարարվեստի պետական քոլեջի միջև մասնագիտական կապերի խորացմանը:

Loading...