12:17   07-02-2023
Image Description
ԱԺ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու երկրորդ միջնորդությունը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը:

«Ես կխնդրեմ դռնփակ ռեժիմով քննարկել միջնորդությունը, որովհետև օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը պետք է ներկայացնեմ: Կխնդրեմ, որպեսզի հանրային լսում, հանրային հարթակ տեղի չունենա այս միջնորդագրի ընթացքում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Loading...