Այն երկրները, որոնք վերջին շրջանում դեմ են արտահայտվել Թուրքիայի քաղաքական քայլերին, հիմա լծվել են երկրաշարժից հետո Թուրքիային օգնելու գործին: Լինի Ռուստաստան, ԱՄՆ, թե Եվրոպա: Աշխարհի կողմից մոռացվել է անգամ Սիրիան, որը նույնպես տուժել է երկրաշարժից:
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին ադամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշման, F16-երի, Էրդողանի մատ թափ տալու պատճառով Արևմուտք-Թուրքիա լուրջ առճակատման մասին խոսակցությունները հիմա առավել քան անլուրջ են թվում:
«Նայեք քարտեզին. այս տարածաշրջանում Արևմուտքի համար Թուրքիայից բացի ուրիշ պետություն չկա».ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: