12:06   08-02-2023
Image Description
Բերիո Հայոց թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին
Թողնել մեկնաբանություն

Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը  Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և  աղոթել երկրաշարժից  փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ժիրայր Ռեիսյանը հավելեց, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Loading...