Հեղափոխությունից հետո տեղի ունեցավ Լավրովի առաջին այցը Հայաստան: Նա հայտարարեց, որ առանց Արցախի ժողովրդի համաձայնության Արցախի հարցում որևէ պայմանավորվածություն չի լինելու: Ռուսաստանը արժևորեց մեր կամքը: Հեղափոխությունն առիթ դարձավ, որ Ռուսաստանը հետևություններ անի: Հիմա վերադառնում են գործընկերային հարաբերությունների դաշտ: Դա իրենց զիջումը չէ՝ մեր ժողովրդի հաղթանակն է: Հիմա 2 խնդիր կա՝ Ռուսաստանը պետք է նախաձեռնի երկաթուղու վերականգնումը և լուծի Նախիջևանը մեզ վերադաձնելու հարցը: