12:12   10-02-2023
Առանց ուսուցիչ. համայնքներում երեխաները զրկված են լիարժեք կրթության իրավունքից
Թողնել մեկնաբանություն

Գյուղական փոքր համայնքներում պատահում է, որ դպրոցում քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի ուսուցիչը մեկն է լինում:
Սա նրանից չէ, որ ուսուցիչը հանճար է, պարզապես այլ ելք չկա: Ուսուցիչ չկա: Լինում է նաև այնպես, որ առարկան տարիներով չի դասավանդվում , քանի որ մասնագետ չի գտնվում:


«Դասավանդիր Հայաստան» կազմակերպությունը հենց այս բացն է լրացնում: Գտնում, վերապատրաստում, և երկու տարի ժամկետով համայնքներ է գործուղում իր մասնագետին:
Փորձառությամբ լի երկու տարիների, մարտահրավերների և համայնքային մտածողության մասին ենք խոսել «Մինչև 44»-ի հերթական թողարկմանը:

Loading...