«Հայկական քաղավիացիայի ոչնչացումը» հատուկ նախագծի վերջին՝ հինգերորդ մասը պատմում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ապագայի մասին: Պե՞տք է արդյոք Հայաստանին հայկական ավիափոխադրող ընկերություն, ի՞նչ տարբերություն ազգայինի ու տեղականի միջև և հնարավոր է արդյո՞ք կարճ ժամանակում վերակենդանացնել 30 տարում հիմնովին ոչնչացված ոլորտը: