15:13   16-02-2023
Image Description
Դեմիրթաշը շնորհակալություն է հայտնել նաև հայերեն
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք «մի առավոտ հանկարծակի եկան օգնության։

«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, գրել է «շնորհակալություն» բառը։

Loading...