18:17   16-02-2023
Image Description
«Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ առանց վարանելու»․ Սերդար Քըլըչ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործըթնացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն Անկարայի օդանավակայանում դիմավորելու արարողությունից լուսանկարներ է հրապարակել Twitter-ում։

«Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոն է։ Երբեմն, ինչպես այժմ, այդ ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այդ տեսակ ցավերի թեթևացման լավագուն դեղամիջոցն է։

Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս անվարան թուրք ժողովրդի կողքին եղավ»,- փոխանցում է Ermenihaber-ը։

Loading...