Ռուսական Տրաեկտորիա հիմնադրամի ստեղծած Աստղաֆիզիկական դպրոցն այս տարի ընդունելություն է հայտարարել նաև հայաստանցի աշակերտների համար: Սա հանրակրթական ուսուցմանը զուգահեռ ընթացող նախագիծ է, որը թույլ կտա աշակերտների աստղաֆիզիկայի ոլորտում լուրջ կրթություն ստանալ, ծանոթանալ տարբեր գիտնականների և նրանց աշխատանքի հետ: Դիմումներն ընդունվում են դեկտեմբերի մեկից, www.astroschool.space հասցեյով: ՀակաԱռասպել հաղորդաշարի հատուկ թողարկումը նվիրված է դպրոց ընդունվելու պայմաններին և այն առավելություններին, որոնք տալիս են երեխաների և գիտնականների անմիջական շփումները: Զրուցել ենք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբրատորիայի գիտ.քարտուղար Արփինե Փիլոյանի հետ: