Հաշմանդամություն ունեցող երեխաները մտան դպրոց, սակայն դպրոցներում նրանց համար հավասար պայմաններ չեն ստեղծվել, գրքերը կարդում են ծնողները, ընկերները, իսկ դպրոցի բակից մինչև դասասենյակ հասնելու համար և նաև դպրոց հասնելու ճանապարհին նրանք ուղեկցորդներ պիտի ունենան:
«Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ամալյա Հարությունյանը կարծում է, որ այս իրավիճակը պետք է օր առաջ փոխել: Նա իր անձնական փորձից ելնելով՝ ստեղծում է հեռախոսային հավելվածներ, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին ավելի հեշտ իրականացնել դասապատրաստումը:
Պատրաստված մանկավարժների հետ համագործակցելու, ոլորտում նրանց քիչ լինելու և ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին խոսել ենք «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանի և գործադիր տնօրեն Ամալյա Հարությունյանի հետ :