17:34   12-12-2019
Artconstruction-ը նախատեսում է կառուցել Հայաստանում առաջին շինարարական տեխնոպարկը. «Մեծ կառուցապատում»
Թողնել մեկնաբանություն

«Artconstruction» ընկերությունը զբաղվում է ոչ ավանդական շինարարությամբ: Ընկերության հիմնական կրեդոն շինարարության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառումն է: Ընկերությունը զբաղվում է շենքերի ու շինությունները արտադրմամբ՝ կարկասային և մոդուլային տեխնոլոգիաների միջոցով: Շուկայականից 20 տոկոսով էժան շինություններ, սեյսմակայունություն, ձերբազատում շինարարական աղբից, խնայված ժամանակ և այլն: Ընկերության առաջիկա պլաններում Հայաստանում շինարարական մեծ տեխնոպարկի կառուցումն է՝ շինարարական քաղաք, որտեղ կտեղակայվեն շինարարությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները: Տեխնոպարկը ևս կառուցվելու է մոդուլային շինարարության միջոցով: Ոլորտի ներկայացուցիչները մեկ տեղում կհավաքվեն վարձակալական հիմունքներով: Ընկերության Եղվարդում կառուցվող նոր գործարանը շուտով կսկսի զբաղվել մոդուլային և կարկասային տեխնոլոգիաներով:
«Artconstruction» ընկերության հետագա անելիքների մասին խոսել է ընկերության զարգացման հարցերով տնօրեն՝ Թերեզա Կարապետյանը:

Loading...