Մինչեւ քննությունները մենք սպասում էինք, որ արդյունքները ավելի ցածր կլինեն, քան նախորդ տարվա հունիսին եւ այդպես էլ եղավ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի արդյունքներին:
«Երեխաների մեծ մասը դեռ չի ավարտել դասընթացի ծրագրային նյութը եւ չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ: Իսկ թեստերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա:
Ինչպես գիտեք, ամենաշատ դիմորդները եղել են անգլերենի քննությանը: Մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15,7 տոկոսը: Որպես կանոն անգլերենի գնահատականը միշտ եղել է բարձր, համեմատած հայոց լեզվի:
Մեզ համար հաճելի անկանկալ էր «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր:
«Կենսաբանության» գնահատականը 13,1 էր, բայց 14,3 տոկոսը չի հաղթահարել դրական շեմը: «Աշխարհագրության» գնահատականը եղել է 14,1»,-ասաց Նասիբյանը: