Պետական կառավարման համակարգը խանգարում է երկրի զարգացմանը, որովհետև վարչապետ Փաշինյանը Կառավարության բոլոր խնդիրները վերցրել է իր վրա: Նախարարները չեն ուզում մտնել պատասխանատվության տակ, ինքնուրույն որոշումներ չեն կայացնում: Փաշինյանը պետք է դիստանցավորվի այդ խնդիրներից ու նախարարներից պահանջի որոշումների կայացում ու պատասխանատվություն: Այդ նախարարները, որոշ բացառությամբ, դարձել են «պահեստամասեր»: Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, թե կկոտրի պետական կառավարման համակարգի դիմադրությունը, որովհետև կոտրել նշանակում է ունենալ ЧК՝ Դերժինսկու գլխավորությամբ: Նման հնարավորություն այսօր չկա: Համակարգին աշխատել ստիպելու միայն մեկ տարբերակ ունի վարչապետ Փաշինյանը: