Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը բողոքեց պետական համակարգի վատ աշխատանքից: Սա ամենևին էլ զարմանալի չէր: Տարիներ շարունակ ձևավորված պետական աշխատանքի մշակույթը, իշխող կուսակցության ներդրած վարքը և գործելաոճը չէր կարող իր հետքը չթողնել ամբողջ պետական համակարգի վրա: Այսօր մենք բախվել ենք մի իրականության հետ, երբ ստիպված ենք ոտքի վրա լուծումներ տալ այս խնդրին և բարեփոխումներ իրականացնել: Բայց լրջագույն լուծումը պետք է տալ հոգեբանական ոլորտում: Այս և այլ թեմաների շուրջ քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանը խոսում է իր հեղինակային «Վերջին շանս» հաղորդաշարի շրջանակներում: