15:30   26-12-2019
«Մեր գեները կկարդաք, մեր դեմ հատուկ զենք կմշակեք». ինչու՞ չվախենալ Ազգային Գենոմ նախագծից.«ՀակաԱռասպել»
Թողնել մեկնաբանություն

Եթե այսօր բոլորիս համար բնական և թեթև գործողություն է արյան անալիզ հանձնելը, ապա ապագայում կարող է այնպես պատահել, որ գենետիկ անալիզը նույնպես դառնա առօրեական բժշկության պարտադիր մասը: Բժշկությունը շարժվում է հենց այդ ուղղությամբ: Կարևորվում են թե՛ մարդու յուրօրինակ հատկանիշները, թե՛ այն խմբի, պոպուլյացիայի առանձնահատկությունները, որին մարդը պատկանում է: Ըստ այդմ, «Հայկական Գենոմ» նախագծի մասին խոսակցությունները պարզապես լավ զրույցի թեմա չեն: Այդ նախագծի անհրաժեշտության և կարևոր հետևանքների մասին ենք զրուցել Կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսիսյանի հետ:

Loading...