Այսօր պետությունը փորձում է օրենսդրորեն հիմնավորել մեր երկրի վաղվա օրը, իսկ ո՞վքեր են կատարում օրենքի պահանջները, ո՞վքեր են գործողները, ովքե՞ր են երկիր կառուցողները: Պետք է ճանապարհ բացել ճշմարիտ կադրերի համար: Պետք է գտնել, պատրաստել, գնահատել նրանց: Մարդու վրա է կառուցվում երկիրը: