15:30   09-01-2020
Մեր ամբողջ մշակույթը կառուցված է տագնապի շուրջ. «ՀակաԱռասպել»
Թողնել մեկնաբանություն

Հոգեբանական, իսկ առավել ևս հոգեկան խնդիրներն այն հարցերն են, որոնց շուրջ մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել: Եթե ընտանիքում հոգեկան խնդիրներով անհատ է ծնվում՝ ընտանիքը, կարծես, կղզիանում է իր վշտի շուրջ: Մինչդեռ գրագետ բժշկական միջամտությունը, հասարակական բարձր տեղեկացվածությունը կարող են օգնել, շատ դեպքերում՝ բուժել ու շտկել խնդիրը: Ինչու՞ է ամոթ դիմել հոգեբույժի: Արդյո՞ք մեր միջավայրը նպաստում է հոգեկան խնդիրների զարգացմանը: Որքանո՞վ է վտանգավոր հոգեկան խնդիրներ ունեցող անհատը: Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք հոգեբույժ, Առողջության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանի հետ:

Loading...