11:52   18-03-2023
Image Description
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են Արմավիրի մարզում ոլորտին առնչվող հետաքրքրությունների շրջանակն ու ներուժը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանի հետ անցկացրել են զբոսաշրջային ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը ներկա են գտնվել մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության բաժնի աշխատակիցները, թանգարանների ներկայացուցիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Փոխմարզպետը, ներկայացնելով հանդիպման նպատակը, նշել է, որ մարզում կարևորվում է ենթակառուցվածքների և նոր պրոդուկտների ստեղծում-խթանումը և համագործակցությունների ընդլայնումը միջազգային կազմակերպությունների` World Bank, GIZ, USAID և այլնի հետ։

«Պետք է ամեն ինչ անենք, որ մարզում զբոսաշրջությունը զարգացնենք և այն գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար»-, հավելել է Առնակ Ավետիսյանը։

Սուսաննա Հակոբյանը և կոմիտեի խորհրդական Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել են Զբոսաշրջության կոմիտեի հիմնական գործառույթները, զբոսաշրջության քաղաքականությունը, միջազգային համագործակցության շրջանակը, մարքեթինգն ու ոլորտի առաջխաղացմանն ուղղված հարցեր։

Քննարկվել եննաև մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։

Loading...