11:56   18-03-2023
Image Description
Խորհրդարանը հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և արտասահմանյան գերմանալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Թողնել մեկնաբանություն

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մարտի 17-ին հանդիպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ արտասահմանյան գերմանալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ողջունել է հյուրերին Ազգային ժողովում եւ բարձր գնահատել միջազգային մամուլի դերակատարությունը տարածաշրջանում առկա զարգացումների մեկնաբանման տեսանկյունից:

Հայ խորհրդարանականները պատասխանել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին` այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնացման կարեւորությունը:

Հարցեր են հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրադրության, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման, Հայաստան-Սփյուռք փոխգործակցության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Սարգիս Խանդանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպման ավարտին շնորհակալություն են հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցության համար եւ պատրաստակամություն հայտնել նպաստել նման ձեւաչափով հանդիպումների շարունակական բնույթին:

Loading...