12:41   18-03-2023
Image Description
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Արման Թովմասյանը
Թողնել մեկնաբանություն

Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բարձրագույն դատական խորհրդից։

«Ըստ ամփոփված տվյալների՝ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը՝ 144 ձայնով»,- նշվում է ԲԴԽ-ն։

Loading...