14:42   19-03-2023
Image Description
Էկվադորի նախագահն այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ
Թողնել մեկնաբանություն

Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն այցելել է երկրաշարժից տուժած տարածքներ: Այս մասին նահաղորդել է կիրակի, մարտի 19-ին, Twitter-ի իր էջում:

«Ես այցելեցի երկրաշարժի հետևանքով տուժած բոլոր տարածքները: Նախարարների ողջ կաբինետի հետ միասին մենք անմիջապես միջոցներ կձեռնարկենք արտակարգ իրավիճակների հետ կապված », – գրել է Լասսոն:

Մարտի 18-ին Հարավ-ամերիկյան Հանրապետությունում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Ըստ սեյսմոլոգների, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև երկրի մի շարք նահանգներում:

Loading...