13:58   20-01-2020
Հայաստանը 55 ինդեքսով տարածաշրջանի ամենալավատես պետությունն է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի 47 երկրում Գելլափ կազմակերպության կողմից անցկացված միջազգային վերջին հարցումների համաձայն այս տարի ամենալավատես ոչ եվրոպական պետությունների հնգյակը հետևյալն է՝ Պերու, Ալբանիա, Նիգերիա, Ղազախստան և Հայաստան: Մեր երկիրը 55 ինդեքսով ճանաչվել է տարածաշրջանի ամենալավատես պետությունը: Ամբողջ երկրում 1500 քաղաքացու մասնակցությամբ դեմ առ դեմ և հեռախոսով իրականացված հարցումները ցույց են տվել, որ մեր հասարակությունն իր ապագայի նկատմամբ տրամադրված է լավատեսորեն: Այն հարցին, թե արդյո՞ք այս տարին ավելի լավն է լինելու, քան նախորդը, հանրության 62 %-ը դրական պատասխան է տվել, 25%-ի կարծիքով ոչինչ չի փոխվելու, 6 %-ը դժվարացել է պատասխանել և միայն 7 %-ի կարծիքով 2020 թվականը նախորդ տարվանից ավելի վատն է լինելու: Հույսի և հուսահատության ինդեքսը չափող միջազգային Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է աշխարհի ամենալավատես և վատատես ազգերի ցանկը:

Loading...