16:10   20-01-2020
«Մրցույթների ջատագով» նախարարն առանց մրցույթի €12.5 միլիոն գրանտ է տվել. «Սա Հայաստան է և վերջ»
Թողնել մեկնաբանություն

«Մենք կարծում էինք, որ ԿԳՄՍ նախարարության ներսում կա սա սաբոտաժ ու խնդիր ունեինք զգուշացնել այդ մասին նախարար Հարությունյանին: Արդյունքում մենք ստացանք վիրավորական, բոլոր գործնական ու էթիկական նորմերը խախտող պատասխան Արայիկ Հարությունյանից: Նախարարի բուռն արձագանքը մի շարք կասկածներ առաջացրեց, որոնք մենք փորձեցինք ստուգել: Մասնավորապես, նախարարը մեզ մեղադրում է, թե խուսափում ենք տենդերներից, բայց պարզվում է ԿԳՄՍ նախարարն ինքն է խուսափել տենդերից ու օրենք խախտելով՝ առանց մրցույթի, գրանտ է տվել «Թումո» կենտրոնին: Շատ հնարավոր է, որ նախարարն ինքն է սաբոտաժ անում Կառավարությանը՝ չֆինանսավորելով 2020 թվականի Արմաթ լաբորատրիաների տեղադրումը»:

Loading...