Ինձ հաճախ են ասում, թե բա՝ ռազմական գաղտնիքներ մի բացիր: Ես մեր ժողովրդին ուզում եմ տեղեկացնել, որ այն, ինչ թշնամին տեսնում է, ինչին հետևում է, կարող է վերլուծել և հաշվել, այլևս ռազմական գաղտնիք չէ: Իսկ ՈՄԱ-յի արված աշխատանքի մի մասը, օրինակ՝ երկրորդ գծի կահավորման աշխատանքները, տեսանելի են հակառակորդի համար…
ՈՄԱ հիմնադիր Վովա Վարդանովը ներկայացնում է նախորդ տարվա իրականացրած աշխատանքները և ապագա նախագծերը: