18:59   24-03-2023
Image Description
Նման որոշումների չկատարումը Բաքվի կողմից հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Ադրբեջանի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

«Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից անտեսվում է որոշումը: Դա նորություն չէ, Ադրբեջանի կողմից անընդհատ են որոշումներն անտեսվում: Այս որոշումը հստակ է:

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նաև հարցը բարձրացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ում որովհետև դա այն մարմինն է, որը ունի լիազորություն՝ իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողություն»,- ասաց Կիրակոսյանը:

Նման որոշումների չկատարումը, ըստ Կիրակոսյանի, հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների:

Loading...