11:25   26-03-2023
Image Description
Լճաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 9816 քառակուսի մետր ներհամայնքային ճանապարհ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են թիվ 2, թիվ 23 փողոցները եւ առաջին փողոցի մի հատված, 6,6 կիլոմետր երկարության լուսավորության ցանց է կառուցվել 15 փողոցներում եւ նրբանցքներում։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Լճաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն 633 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 9816 քառակուսի մետր մակերեսով ներհամայնքային ճանապարհ։

Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 26 միլիոն 572 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում Լճաշենի 15 փողոցներում եւ նրբանցքներում տեղադրվել է 208 լուսատու։

Լճաշենի փողոցային լուսավորության ցանցը շահագործվել է նախորդ տարվա դեկտեմբերից։

Loading...